![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/07/paris-olympics-eiffel-tower-2024.jpg)
2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Խաղերը լայնորեն բացենք» (Let’s open the games wide)։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս կարգախոսը կօգտագործվի նաև 2024 թվականի Պարալիմպիկ խաղեր ժամանակ:
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Պարալիմպիկ խաղերը Փարիզում կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։