Իտալիայում Vueling-ի չվերթը մեկ ժամով հետաձգվել է վախեցնող հաղորդագրությունների պատճառով, որոնք ուղեւորները ստացել են իրենց հեռախոսներով, գրում է LADBible-ը։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, երբ ուղևորները նստել են Հռոմից Ալիկանտե թռչող ինքնաթիռ, նրանք սկսել են սարսափազդու պատկերներով և անհասկանալի տեքստով հաղորդագրություններ ստանալ, որոնք հետագայում պարզվել է, որ ամհարերեն են:
«Ձեր ընտանիքները արյունահոսելու են ձեր արարքների համար, դուք հավիտյան կտառապեք»,- ասված է ուղերձում։ Այն բանից հետո, երբ օդաչուներն իմացել են կատարվածի մասին, կապիտանը որոշել է հետաձգել թռիչքը և հայտնել է սահմանապահ ծառայությանը։ Հետաքննության արդյունքում ոստիկանությանը հաջողվել է գտնել հաղորդագրություն ուղարկողին։ Պարզվել է, որ նա 18-ամյա ուսանող է, ով իրեն մեղավոր է ճանաչել։ Չի հաղորդվում, թե ինչ պատիժ է սպառնում նրան, սակայն ավիաընկերությունը, ամենայն հավանականությամբ, կդիմի դատարան՝ վնասի փոխհատուցման պահանջով: