ԱՄՆ-ում առագաստաձուկը դուրս է թռել ջրից ու սուր ելուստով հարվածել կնոջ աճուկին, գրում է Independent-ը։ Ամերիկուհին հոսպիտալացվել է, սակայն թեթև վնասվածքներով է ստացել։
Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի ափերի մոտ՝ ձկնորսության ժամանակ։ 73-ամյա Քեթրին Փերքինսը կանգնել էր նավակի վրա՝ լուսանկարելով երկու ընկերներին, որոնք փորձում էին դուրս հանել կարթից բռնված 50 կիլոգրամանոց առագաստաձկանը։ Ինչ-որ պահի որսը դուրս է ցատկել ջրից և սուր ելուստը խրել կնոջ աճուկի մեջ։
Քեթրինին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։ Ըստ բժիշկների՝ հիվանդը չի հասցրել արձագանքել ձկան հանկարծակի հարձակմանը։ Մասնագետների կարծիքով՝ առագաստաձկները օվկիանոսի ամենաարագ բնակիչներն են, որոնք ունակ են զարգացնել ժամում մինչև 109 կմ արագություն։