Անգլիայում տղամարդն ամուսնությունից մի քանի ժամ անց սպանել է կնոջը, գրում է Daily Mail-ը։ Դրանից քիչ առաջ կինը բողոքել էր ընկերոջը, որ վախեցել է ամուսնու պահվածքից։
Ըստ ԶԼՄ-ների՝ 45-ամյա Թոմաս Նաթը սպանել է 52-ամյա Դոնա Ուոքերին, ում հետ հանդիպում էր 2012 թվականից, մասնատել է նրա մարմինը, մնացորդները դրել ճամպրուկների մեջ ու նետել թփերի մեջ։ Դրանից հետո բրիտանացին հայտնել է ոստիկաններին, թե իր կինը կորել է։ Սակայն խուզարկության ժամանակ ծառայողները կասկածել են հենց տղամարդուն, և նա ապացույցների ճնշման տակ խոստովանել է իր արարքը։
Թոմասը պատմել է, որ իսկապես սպանել է կնոջը, սակայն դա արել է ակամա` վիճաբանության ժամանակ։ Այնուամենայնիվ, ոստիկանությունը գիտի, որ Նաթն արդեն ծեծել էր իր կնոջը 2015 թվականին, ուստի քննիչները չեն հավատում, որ ողբերգական պատահականություն է եղել։
«Նա գիտեր, որ նա մահացած է, լավ գիտեր, թե որտեղ է նրա մարմինը, և որ ուժեղ հարվածել է նրա դեմքին, ապա խեղդամահ արել»,- ասել է դատախազը։
Այս պահին Թոմասը գտնվում է կալանքի տակ եւ սպասում է դատարանի վճռին։