Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Կիևան Ռուսիայի միակ օրինական ժառանգորդն է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի Telegram ալիքին։
«Մենք գաղութ չենք, ոչ էլ ինքնավարություն, ոչ էլ նահանգ։ Մենք անբաժանելի և անկախ երկիր ենք, որն առնվազն մեկուկես հազար տարեկան է, երբ Կիին, Շչեկը, Խորիվը և Լիբիդը հիմնել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Նա (Ուկրաինան) Կիևյան Ռուսիայի միակ օրինական ժառանգորդն է, մեր կառավարիչների՝ Ասկոլդի և Դիրի, մարգարեական Օլեգի, արքայազն Իգորի, առաքյալների հավասար արքայադուստր Օլգայի, Վլադիմիր Մեծի, Յարոսլավ Իմաստունի, Վլադիմիր Մոնոմախի նվաճումներով»,֊ասել է նա։
Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ երկիրը էլեկտրաէներգիայի ներքին արտադրության շնորհիվ աստիճանաբար կդառնա եվրոպական էներգետիկ անվտանգության երաշխավորներից մեկը։