Glamour ամսագրի խմբագիրները հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի սանրվածքը նորաձեւության թրենդ են անվանել։ Համապատասխան նյութը հայտնվել է ամսագրի կայքում։
Խոսքը 2022 թվականի հունիսի սկզբին Քարդաշյանի արած սանրվածքի մասին է, այն է՝ «թանկագին շիկահեր» ներկման տեխնիկայով բոբ սանրվածքը։ Pinterest-ի բյութի-ուղղվածությամբ ֆոտոհոսթինգի ղեկավար Թոմ Սփրատն ասում է, որ հարթակում «կարճ շիկահեր մազերի» որոնումները երկու ամսվա ընթացքում աճել են 60 տոկոսով:
Ըստ նյութի՝ այս սանրվածքն օգտագործում է մազերի ներկման նույն մեթոդը, ինչ «թանկագին թխահեր» տեխնիկայի դեպքում, որի ժամանակ վարպետն ընտրում է բնական երանգներ՝ մազերի բնական գույնին խորություն հաղորդելու համար։