Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին
Advertisement 1000 x 90

Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին

Լյարդը մարդու ամենամեծ ներքին օրգանն է, որն անընդմեջ կատարում է տարբեր եւ բազմաթիվ խնդիրներ։ Օրգանիզմում կա միայն մեկ լյարդ (այսպես կոչված՝ չզույգված օրգան), եւ, հետեւաբար, դիսֆունկցիան, լյարդի անբավարարությունը հատկապես վտանգավոր է կյանքի համար, բացասաբար է անդրադառնում առողջության եւ բարեկեցության վրա։ Այս մասին doctorpiter.ru-ին ասել է բժիշկ Սուլթան Աժիկովը։

Լյարդի հիվանդությունները շատերին ծանոթ են, եւ դրանցից շատերը կարող են բավականին ծանր լինել՝ հեպատիտ C եւ B, լյարդի ալկոհոլային հիվանդություն, ցիռոզ, լյարդի քաղցկեղ: Նման հիվանդությունների կամ դրանց կասկածի դեպքում անհրաժեշտ է մշտական ​​բժշկական մոնիթորինգ, կանոնավոր հետազոտություններ եւ բուժում։

Մասնագետի  խոսքով՝ լյարդի հիվանդության վաղ փուլերում ախտանշանները կարող են լինել սովորական եւ ոչ ակնհայտ։

Առաջին բնորոշ ախտանիշներից են՝

  • վատ ախորժակ առավոտյան կամ ողջ օրվա ընթացքում;
  • սրտխառնոց, փսխում;
  • ծանրություն որովայնի շրջանում;
  • փքվածություն;
  • փորկապություն։

Զարմանալիորեն, լյարդի դիսֆունկցիայի դեպքում նախ պետք է ուշադրություն դարձնել մաշկի վրա: Կարող է առաջանալ մաշկի քոր, քերծվածքներ։ Քորի զգացումն առավել ցայտուն կլինի որովայնի, ձեռքերի, ոտքերի,  թեւատակերի հատվածում։

med.news.am