Երեք տարուց ավելի է՝ Անաստասիա Զավորոտնյուկը պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Այս ամբողջ ընթացքում դերասանուհու հետ են նրա հարազատները՝ ամուսինը, երեք երեխաներն ու մայրը։ Արտիստի բուժման եւ ընտանիքը պահելու բոլոր ֆինանսական ծախսերը հոգացել է նրա ամուսինը՝ Պյոտր Չերնիշեւը։ Գեղասահորդը մինչեւ վերջերս մասնակցում էր շոուներին՝ մեծ գումար ստանալով։ Սակայն արդեն վեց ամիս է՝ մարզիկի մասին ոչինչ հայտնի չէ։
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Պետր Չերնիշեւը բաց է թողել Սոչիում Տատյանա Նավկայի շոուն։ Գեղասահորդը «Կարմիր ծաղիկ» եւ «Կարապի լիճ» սառցե շոուներում խաղում էր գլխավոր դերերը։ Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուները մարզիկի անունը չեն գտել ներկայացմանը մասնակցող աստղերի ցուցակներում, ինչը վատ նշան են համարել։
Հանրությունը չի բացառում, որ գեղասահորդը հրաժարվել է հյուրախաղերից եւ նման որոշում է կայացրել քաղցկեղով հիվանդ կնոջ վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։
2018 թվականից հետո Զավորոտնյուկը մի քանի վիրահատության է ենթարկվել, անցել է ճառագայթային եւ քիմիաթերապիայի կուրսեր։ Այժմ նա բուժվում է էքսպերիմենտալ դեղամիջոցով, որը մի քանի տարով երկարացրել է նրա կյանքը։
Վերջերս սկսեցին լուրեր տարածվել, թե դեղամիջոցները, որոնք դերասանուհին ընդունում էր քաղցկեղի դեմ, դադարել են օգնել նրան։ Իբրեւ, Զավորոտնյուկի վիճակը կարող էր ծայրահեղ դառնալ։
Հայտնի է, որ Չերնիշեւը միլիոններ է ծախսում իր սիրելի կնոջ կյանքը փրկելու համար։ Նա վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է ձմռանը։ Դրանից հետո նա անհետացել է։
Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»