Ավստրիայի բնակչուհին վերադարձել է Խորվաթիայում անցկացրած հանգստից և իր ճամպրուկում հայտնաբերել է 18 կարիճ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Ավստրուհին տուն է վերադարձել 2022 թվականի հուլիսի 23-ին և երբ բացել է իր ուղեբեռը, հայտնաբերել է մեկ մեծ և 17 փոքրիկ կարիճներ: Դրանից անմիջապես հետո կինը զանգահարել է կենդանիների փրկարարական ծառայություն։
Փորձագետները ժամանել են ավստրիացու տուն և կարիճներին տեղափոխել Լինցի կենդանիների ապաստարան։ Նախատեսվում է հոդվածոտանիներին հետ ուղարկել Խորվաթիա։