Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամը 1 միլիոն ֆունտ ստերլինգ նվիրատվություն է ստացել Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի հարազատներից։ Թագավորական ընտանիքի ժառանգը գումար է ստացել Ալ Քաիդայի հիմնադրի խորթ եղբայրներից։ Չարլզը հանդիպել է նրանցից մեկին Վեսթմինսթերի Քլարենս Հաուսում 2013 թվականի հոկտեմբերին՝ ԱՄՆ հատուկ ջոկատայինների կողմից Բեն Լադենի սպանությունից երկու տարի անց: Համապատասխան տվյալները ներկայացնում է The Times-ը։
Պարբերականը պնդում է, որ արքայազնը համաձայնել է նվիրատվություններ ընդունել՝ անտեսելով իր խորհրդականների ու հիմնադրամի աշխատակիցների առարկությունները։
Արքայազն Չարլզը Եղիսաբեթ II-ի ավագ որդին է, ով կժառանգի բրիտանական գահը նրա մահից հետո։ Նրանից բացի՝ թագուհին ունի ևս երեք երեխա՝ արքայադուստր Աննան, արքայազն Էդվարդը և արքայազն Էնդրյուն, որը զրկվել է տիտղոսից։ Բրիտանական գահի հերթում երկրորդը Չարլզի ավագ որդին է՝ արքայազն Ուիլյամը։