Ծննդաբերությունից 2,5 ամիս անց Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի գովազդում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծննդաբերությունից 2,5 ամիս անց Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի գովազդում

Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան նկարահանվել է Savage X Fenty-ի գովազդային արշավում։ Համապատասխան նկարները հայտնվել են ապրանքանիշի պաշտոնական էջում։

Ռիհաննան, ով առաջին անգամ մայր է դարձել 2,5 ամիս առաջ, լուսանկարվել է իր Savage X Fenty ներքնազգեստի ապրանքանիշի համար։ Նկարում 34-ամյա երգչուհին կեցվածք է ընդունում նարնջագույն հավաքածուով, որը բաղկացած է տոպից և շորտից։

Ներքնազգեստի Savage X Fenty ապրանքանիշը ստեղծվել է Ռիհաննայի կողմից 2017 թվականին։ Ապրանքանիշի տեսականին ներառում է ինչպես առօրյա հիմնական մոդելներ, այնպես էլ գայթակղիչ ներքնազգեստեր։ Կատարողի խոսքով՝ ինքը կրում է իր ապրանքանիշի ներքնազգեստը և ցանկանում է, որ մյուս կանայք էլ իրենց սեքսուալ զգան և վայելեն դա։

Մայիսի 13-ին լույս աշխարհ եկավ Ռիհաննայի և նրա սիրեցյալի` A$AP Rocky -ի առաջնեկը: