«Ֆրանսահայ կոլեկցիոներ Կարիկ Պասմաճյանը 1989-ին անհետ կորավ Մոսկվայում, որտեղ նա ծրագրել էր բանակցություններ վարել՝ նկարներ ձեռք բերելու համար». Հովհաննես Պապիկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ֆրանսահայ կոլեկցիոներ Կարիկ Պասմաճյանը 1989-ին անհետ կորավ Մոսկվայում, որտեղ նա ծրագրել էր բանակցություններ վարել՝ նկարներ ձեռք բերելու համար». Հովհաննես Պապիկյան

Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան էջից.

«ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ – Մի ազնվագույն հայորդի՝ ԿԱՐԻԿ ՊԱՍՄԱՃՅԱՆ

Տարիներ առաջ, երբ Շահեն Խաչատրյանը դեռ տնօրենն էր Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի, Փարիզում պատահաբար հանդիպում է Կարիկ Պասմաճյանին: Ողջագուրվում են հին ծանոթները: Կարիկը նկատում է Շահենի մոլոր վիճակը.

-Ի՞նչ է պատահել, Շահեն:

-Հասկանո՞ւմ ես, Կարիկ, Լոնդոնում այսօր աճուրդուվ վաճառքի է հանվելու Մարտիրոս Սարյանի՝ գողացված մի կտավ: Եթե կայանա աճուրդը, մենք անդարձ կկորցնենք այդ հազվագյուտ կտավը:

Մի քանի րոպե դադար. Կարիկը, ձեռքը քունքին, ինչ-որ մտորումների մեջ է ընկնում: Հետո.

-Շահեն, դու Փարիզում ինձ սպասիր…

Եվ, պատկերացնո՞ւմ եք՝ Կարիկը մեկնում է Լոնդոն, աճուդում գնում է այդ կտավը, վերադառնում Փարիզ ու հանձնում Շահենին…

Ամիսներ անց, երբ Կարիկը գալիս է Երեւան, Սարյանի տուն թանգարանում Շահենը կազմակերպում է Կարիկի հանդիպումը արվեստասեր հասարակայնության հետ:

Եվ, գիտե՞ք, այդ մեծարանքին ի պատասխան, ինչ է ասում Կարիկը.

-Երբ մեկը նկար է առնում ու բերում իր տան պատին կախում, ընտանիքի անդամները նրան չպիտի ասեն շնորհակալ եմ: Ես Հայաստանն իմ տունն եմ համարում եւ իմ այս քայլը իմ երկրի համար արված քայլ է:

Հ.Գ. ֆրանսահայ կոլեկցիոներ Կարիկ Պասմաճյանը 1989-ին անհետ կորավ Մոսկվայում, որտեղ նա ծրագրել էր բանակցություններ վարել՝ նկարներ ձեռք բերելու համար: Մոսկվա ժամանելու հաջորդ օրր Կարիկը հանդիպել է իր հայրենակիցների հետ: Հանդիպման ժամանակ նրան զանգահարել են, նա դուրս է եկել հյուրանոցից, նստել «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան ոչ ոք չի տեսել: Փարիզյան քննիչների վարկածով՝ մեքենայի ղեկին եղել է Պոդլեսնին, որը ծրագրել էր թալանել կոլեկցիոներին:

Լավ ուսումնասիրեք ձեր շրջապատի մարդկանց, սիրելի ընկերներս, բոլորը չէ, որ ազնիվ մղումներով են ընկերանում: Հիշեք, որ այդ օրը զանգահարող ռուսը Կարիկին խոստացել է Մոսկվան ցույց տալ՝ շրջագայության տանելով իր մեքենայով»: