Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի մեծ տեքստ էի գրել այն մասին, թե ինչ է պետք անել, հետո ջնջեցի… Որովհետև հասկացա, որ մեզնից ոչ ոք դեռ պատրաստ չէ տոտալ պայքարի… Բայց գրածիցս մի հատված այնուամենայնիվ հրապարակեմ.
«Ուշադրություն դարձրեք. Նիկոլն այսօր հաշվետու է Ալիևին, Էրդողանին, Պուտինին, Միշելին, Բայդենին, Բլինկենին, ում ասես, բացի հայերից։
Ըստ էության 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում «ընտրեցին» ոչ թե վարչապետի, այլ օկուպացիոն վարչակարգի ղեկավարի։ Իսկ ո՞վ է տեսել, որ օկուպացիոն վարչակարգը գրավյալ տարածքի բնակչությանը հաշվետու լինի ինչ-որ բանով։
Այսօր Նիկոլը զբաղված է նախ՝ իր անձնական իշխանության և անվտանգության ամրապնդմամբ (օրինակ՝ անձնական օգտագործման զինված ուժեր է ստեղծում, այսպես կոչված «ազգային գվարդիան»)։ Ինչն անհրաժեշտ է, որպեսզի կարողանա հնարավորինս երկար իրեն ենթակա տարածքի ռեսուրսները քամել։ Այլ բան իրեն չի հետաքրքրում։
Հայաստանի բնակչությունն իր աչքում նույնպես զուտ այդ ռեսուրսի մի մասն է, որը պետք է առավելագույնս քամել։ Երբ թալանելու հնարավորություն չմնա, ուղղակի թռնելու է՝ իր հետևից թողնելով մոխրացած ավերակներ»։
Մեր խնդիրն այն է, որ նույնիսկ տեսնելով աղետի մասշտաբները, մենք շարունակում ենք փնտրել արագ ու հեշտ լուծումներ, shortcut-եր։
Մենք շարունակում ենք Նիկոլին համարել ապիկար ու տգետ, շարունակում ենք խաբել ինքներս մեզ, որ դե ոնց էլ լինի, վերջին պահին Աստված մի դուռ բացելու է, հո սենց չի՞ թողի մեր այս ազնիվ ցեղին անտեր, բայց և ամեն բացված դուռ շրխացնելով փակում ենք, որ հանկարծ կոմֆորտի գոտուց ստիպված չլինենք դուրս գալ…
Մեր այս պահվածքը ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց հիմա դրանց անդրադառնալն անիմաստ եմ համարում։
Եկեք սկսենք մի փոքր քայլից, մի պարզ ճշմարտություն հասկանալուց և գիտակցելուց. հեշտ և արագ լուծումներ այլևս չկան, կարճ ու հարմար ճանապարհ չկա։
Ով շարունակում է պնդել, թե արագ ու հեշտ լուծումներ կան, կամա թե ակամա հակաՀայաստանին է ծառայում»։