Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին. սովորեցնում էր օրինակով. Նիկոլա Ազնավուր
Advertisement 1000 x 90

Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին. սովորեցնում էր օրինակով. Նիկոլա Ազնավուր

Այսօր իր ծննդյան օրն է տոնում «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

«Ազնավուր» հիմնադրամը շնորհավորել է նրան:
Նիկոլա Ազնավուր. «Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Հենց օրինակով էլ նա մեզ է փոխանցել եռանդուն աշխատանքի կարևորությունը։ Հորս կյանքում առանցքային նշանակություն ուներ մարդկանց հետ իր ունեցածը կիսելու և ապրումակցելու կարողությունը, ահա թե ինչու էր նա ցանկանում «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորված տեսնել նրանց, ովքեր ևս կրում են այդ արժեքները։