Բերձորի և Աղավնոյի բնակիչներին ասել են՝ գնալուց տները չվառեք, թե չէ՝ փոխհատուցում չենք տա. Արցախից տեղահանվածներն ակցիա են անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց
Advertisement 1000 x 90

Բերձորի և Աղավնոյի բնակիչներին ասել են՝ գնալուց տները չվառեք, թե չէ՝ փոխհատուցում չենք տա. Արցախից տեղահանվածներն ակցիա են անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց

Արցախից տեղահանվածներն ակցիա են անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նրանք Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում են կատարել իրենց պարտականությունները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»։

Նրանք նաև իրենց պահանջը նամակի միջոցով հանձնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին.

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը շեշտեց, որ իրենց պահանջն է վերականգնել Արցախի 1994թ-ի սահմանները և հետո բանակցությունների միջոցով Արցախի հարցը լուծեն:

«Մեր ղեկավարությունը պատերազմի պարտությունից հետո անընդհատ կրկնում է՝ո՞վ հանձնեց Հադրութը և Շուշին,եթե ինչ-որ մեկը չգիտի՝ասեմ, ով Աղավնոն տվել է, նա էլ հանձնել է Հադրութն ու Շուշին նույն ձեռագիրն է, պարզապես պատերազմը հնարավորություն էր տալիս ծածկադմբոց անել, իսկ հիմա պատերազմ չկա, չեն կարողանում ծածկադմբոց անել, դրա համար օգտագործում են չինովնիկներին:

Նրանից մեկը՝ Հայկ Խանումյանը, գնացել է Բերձոր և Աղավնո ու ժողովրդին ասել է՝դուրս եկեք ձեր տներից, ժողովրդին էլ ասել են գնալուց տները չվառեք, թե չէ փոխհատուցում չենք տա»,- ակցիայի ժամանակ ասաց Լևոն Հայրյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են արել ՀՀ-ում Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների դիմաց:



Նման նյութեր