Ընտրեք նկարում պատկերված աչքերից մեկն ու ձեր մասին ավելին իմացեք
Advertisement 1000 x 90

Ընտրեք նկարում պատկերված աչքերից մեկն ու ձեր մասին ավելին իմացեք

Լուսանկարի վրա աչքերը տեղակայված են ձախից աջ: Ձախ կողմում՝ 1,2,3,4, աջում՝ 5,6:

Աչք 1

Դուք պետք է դադարեք ձեր պատյանում թաքնվել: դուք չափազանց ինքնամփոփ եք, ինչը ձեզ վրա շատ է ազդում: Եթե ինչ-որ մեկի ուզում եք թողնել ձեր կյանք, արեք դա: Վերջ տվեք ինքներդ ձեզ թերագնահատելուն ու զսպելուն:

Աչք 2

Եթե դուք 2-րդ աչքն եք ընտրել, ուրեմն ինչ-որ բան թաքցնում եք: Դուք շատ ժամանակ եք կորցնում մարդկանց աչքերին թոզ փչելու համար, ինչը խանգարում է ձեր բարեկեցությանը: Դուք ունակ եք շատ բան անել, բայց երբեք թույլ չեք տալիս, որ ինչ-որ բան տեղի ունենա: Ձեր շահերից է բխում, որ ամեն բան խոստովանեք:

Աչք 3

Այս աչքն ընտրողները շատ են տառապում: Ձեր կյանքում հիմա շատ բան է տեղի ունենում, ու դուք չգիտեք՝ ինչ անել սեփական զգացմունքների հետ: Ձեր ենթագիտակցությունն ուզում է, որ դուք հասկանաք՝ դուք միայնակ չեք: Աշխատեք ամեն ինչ ինքնուրույն անել, ու ընդունեք օգնություն, երբ այն իսկապես պետք է:

Աչք 4

Այս աչքն ընտրող մարդն իր շուրջը պատեր է շարում պաշտպանվելու նպատակով: Դուք թաքնվում եք մնացած աշխարհից՝ մտածելով, որ դա կօգնի, սակայն դուք սխալվում եք: Դուք պետք է ձեզ շրջապատեք այլ մարդկանցով: Բավական է կառչած մնաք անցյալից, ժամանակն է, որ ապագային նայեք:

Աչք 5

Այս աչքի ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք ավելի ջանադրաբար եք աշխատում, քան ուրիշները: Դուք այն մարդկանցից եք, ովքեր միշտ առաջ են գնում՝ անկախ ամեն ինչից: Դուք ամեն ինչ անում եք ձեր զգացմունքները թաքցնելու համար, բայց շատ եք աշխատում: Դուք թանկ եք գնահատում ձեր կյանքը, բայց երբեք տեսադաշտից բաց չեք թողնում իսկապես կարևոր բաները: Դուք միշտ աշխատում եք գործն ավարտին հասցնել, բայց մոռանում եք պարբերաբար կանգ առնել ու վայելել պահը:

Աչք 6

Եթե ընտրել եք այս աչքը, ուրեմն դուք պատրաստ եք բացարձակապես ամեն ինչի, միայն թե բոլորին ձեր շուրջը երջանիկ դարձնեք: Դուք նրանց ամեն ինչ եք տալիս՝ փոխարենը չպահանջելով ոչինչ: Ժամանակն է երբեմն «ոչ» ասել ու այլ կերպ վարվել: Չի կարելի փորձել լինել նրանց կողքին, ովքեր չեն ուզում լինել ձեր կողքին:

Պատրաստեց 168.am-ը