Ինչո՞ւ երիտասարդները չեն ուզում դառնալ ուսուցիչ․ պարզաբանում է Աղասի Միքայելյանը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ երիտասարդները չեն ուզում դառնալ ուսուցիչ․ պարզաբանում է Աղասի Միքայելյանը

Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչո՞ւ երիտասարդները չեն ուզում դառնալ ուսուցիչ։ Հրաժարվել եմ մասնակցել բոլոր հարցազրույցներին։ Բայց ստեղ ասեմ. Նիկոլն էն մարդն ա, որ պարեկ դարձած ուսուցիչների մասին գովեստով ա խոսում։ Էս իրավիճակում ո՞վ կուզի դառնալ ուսուցիչ։

Սրանց ներկայացուցիչներից մեկը ԱՅԲ կրթական հիմնադրամի դեմ կեղտոտ արշավ սկսեց։ Ու տապալվեց։

Բայց մարդկանց ուղեղներում նստվածք տվեց, որ կրթություն տվող կազմակերպությունը կոռուպցիայի բուն ա։ Սրանք դպրոցում հոգևորական տեսնող ու հոգեվարքի մեջ ընկնող տեսակ են։ Սրանք հայրենիք հանձնող ու ծախող տեսակ են։ Սրանց օրոք ո՞վ կուզի դառնալ ուսուցիչ։

Սրանք ուսուցչի ատեստավորում են անցկացնում լրջագույն մասնագետ ուսուցչի խղճուկ աշխատավարձը խղճուկ չափով բարձրացնելու համար, բայց իրենց հավատարիմ աներձագները ԱՄՆ լավագույն լողափերում կյանքն են վայելում։ Սա տեսնելով ո՞վ կուզի դառնալ ուսուցիչ»։



Նման նյութեր