«Ինչպե՞ս հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ավելի շատ հանցագործություններ են տեղի ունենում, քան Սերժ Սարգսյանի օրոք»
Advertisement 1000 x 90

«Ինչպե՞ս հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ավելի շատ հանցագործություններ են տեղի ունենում, քան Սերժ Սարգսյանի օրոք»

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ս․թ․ օգոստոսի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 17005 իրավախախտում՝ 3213-ով ավելի, քան 2021թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 10344 ոչ մեծ ծանրության հանցագործության դեպք՝ 3109 դեպքով ավելի, քան 2021թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 4230 միջին ծանրության հանցագործության դեպք՝ 130 դեպքով պակաս, քան 2021թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 2248 ծանր հանցագործության դեպք՝ 181 դեպքով ավելի, քան 2021թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 183 առանձնապես ծանր հանցագործության դեպք՝ 23 դեպքով ավելի, քան 2021թ. նույն ժամանակահատվածում:

Հրապարակված տվյալների վերլուծությունից հետևում է, որ հանցագործությունների թիվը գնալով մեծանում է:

Ցավով պետք է արձանագրել, որ շատացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ոչ մեծ ծանրության, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։

Չզլացա և ուսումնասիրեցի 2017թ․ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 9616 իրավախախտում՝ 107-ով պակաս, քան 2016թ. նույն ժամանակահատվածում:

Այլ կերպ ասած, եթե Սերժ Սարգսյանի կառավարման օրոք՝ 2016թ․ հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է հանցագործության 9616 դեպք, իսկ 2017թ․ հունվար-հունիս ամիսներին՝ 9723 դեպք, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք՝ 2022թ․ հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է հանցագործության 17․005 դեպք, իսկ 2021թ․ հունվար-ունիս ամիցներին՝ 13․792 դեպք։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի օրոք 2022թ․ հունվար-հունիս ամիսներին Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածի՝ 2017թ․ հունվար-հունիս ամիսների համեմատ արձանագրվել է 7282 դեպքով ավելի հանցագործության դեպք։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ավելի շատ հանցագործություններ են տեղի ունենում, քան Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում։

Ինձ հետաքրքրում է, թե իշխանությունն ինչո՞վ է հիմնավորում հանցագործությունների թվի այսպիսի ահռելի մեծացումը։

Ըստ տարիների՝ ՀՀ-ում արձանագրված հանցագործությունների պատկերը հետևյալն է.

1. 2017թ․ 20284

2. 2018թ․ 24678

3. 2019թ․-26850

4. 2020թ․ -26468

5. 2021թ-30245

Հ․Գ․ խնդրում եմ միայն չարձագանքեք, թե Սերժի ժամանակ կեղծում էին վիճակագրական տվյալները, իսկ այսօր՝ ոչ։ Թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ վիճակագրական կոմիտեն ղեկավարում է նույն մարդը՝ Ստեփան Մնացականյանը»։



Նման նյութեր