Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով այն փաստը, որ մեր մոտ բարդակապետություն է, լավ կանեք հեռու մնաք մասսայական կուտակումների վայրերից, մոլերից, առևտրի տոնավաճառներից: Կասկածելի իրեր տեսնելու դեպքում հաղորդեք պատկան մարմիններին (չնայած իմաստը), կամ ուղղակի լքեք տարածքը: Բազմաբնակարանների նկուղների մուտքերը փակ պահեք, կողմնակի անձանց համար անհասանելի, կողպված, շքամուտքերում կասկածելի իրերի դեպքում զանգահարել ԱԻՆ կամ ոստիկանություն: Ամեն շենքից մի հոգի էլ տեղից շարժվի, անվտանգությունը ուժեղացված կլինի:
Առհասարակ`ԶԳՈՆ լինելն ուղղակի անհրաժեշտություն է: Խառը ժամանակներ են»: