Օրվա ռոմանտիկ հորոսկոպը
Advertisement 1000 x 90

Օրվա ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր այն օրն է, երբ պետք է վերջապես անվանում տաք սիրելիի հետ ձեր հարաբերություններին, որից հետո պետք է գործեք այդ անվանը համապատասխան:

ՑԼԵՐ

Որքան բան կարող է ասել մեկ քնքուշ հայացքը: Դուք իսկապես չե՞ք նկատում այն… Ժպիտով պատասխանեք նրան: Երկրպագուները փողոցում գցած չեն: Նրանց փայփայել է պետք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ կարող է իր հույսը ձեզ վրա դնել ցանկացած պահի: Եթե նման վստահություն նա չունենա, դժվար թե երկար մնա ձեր կողքին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք առավելագույնս լուրջ պետք է լինեք ձեր սիրելիի հետ, անգամ եթե ծիծաղելու մեծ ցանկություն ունենաք: Միայն գործնական մոտեցումը շփման մեջ լիակատար փոխըմբռնում կտա ձեզ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի ներել ձեր այս կամ այն քայլը, այդ իսկ պատճառով նա պարբերաբար երեսով կտա այն տեղի կամ անտեղի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա զիջել ձեզ որեւէ հարցում, այդ իսկ պատճառով նա անընդհատ կհետեւի ձեզ եւ կփորձի կրկնօրինակել ձեզ եւ ձեր հաղթանակները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կտրվի երեւակայությանը եւ ծրագրեր կմշակի ամբողջ տարվա համար: Դուք երկու տարբերակ ունեք` կամ փշրել նրա երազանքները, կամ էլ` իրականացնել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի դեմքի արտահայտության ցանկացած փոփոխություն դուք կմեկնաբանեք որպես դժգոհություն եւ տրտունջ, ինչը մեկ քայլով մոտեցնում է ձեզ բաժանման:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աշխատավայրում ամեն բան կարվի, որպեսզի ձեր խաղաղ ընտանեկան երջանկությունը խաթարվի: Այնպես որ, ստիպված եք ամեն ինչ անել, որպեսզի ժամանակին տուն վերադառնաք:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Պետք չէ ամաչել ձեր զգացմունքներից: Եթե սիրում եք, համարձակորեն ասեք նրան այդ մասին: Այսօր դա ոչ միան կարելի է, այլեւ անհրաժեշտ է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք ստեղծագործական կյանքի եւ բազմազանության կարիք կունենաք, ինչն իրականացնելը դժվար կլինի: Դուք կամ ժամանակ չեք ունենա, կամ էլ ձեր սիրելին կխանգարի ձեզ:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին ունի իր կյանքը եւ անկյունը, որտեղ դուք տեղ չունեք: Պարզապես դուք տարբեր եք եւ երբեք միանման չեք դառնա:

news.am