Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով այս շրջանում նկարահանվում է ԱԹՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» սերիալում, նոր ընտրյալ ունի: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ փոխված է նրա կարգավիճակը: Այս առիթով Life.panorama.am-ն առաջինը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու մանրամասներ նրա ընտրյալի և իրենց հարաբերությունների մասին:
«Այո, ճիշտ եք նկատել, ընտրյալ ունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին` հրաժարվելով, սակայն, մանրամասներ հաղորդել սիրելիի մասին:
Հարցին` այս դեպքում, ինչով էր պայմանավորված ֆեյսբուքյան էջի միջոցով իր` ընտրյալ ունենալու փաստը տեղեկացնելը, դերասանուհին պատասխանեց.
«Պարզապես այդպիսի ցանկություն ունեցա, ուրիշ ոչինչ: Այս պահին չեմ ցանկանում այլ չակերտներ բացել, քանի որ եթե ցանկանայի, գոնե նրա անունը կնշեի իմ ֆեյսբուքյան էջում: Երբ ժամանակը գա, բոլորն ամեն ինչ կիմանան, իսկ հիմա դեռ ժամանակը չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Ռոզի Ավետիսովան:
Դիտարկմանը, որ այս գաղտնիությունից կարելի է եզրակացնել, որ իրենք դեռ չեն պատրաստվում օրինականցնել իրենց հարաբերությունները, Ռոզին հստակեցրեց.
«Այո, այս պահին հարաբերություններ օրինականացնելու մասին խոսակցություն մեր միջև չի գնում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Ռոզի Ավետիսովան:
Ամբողջությամբ՝ Life.panorama.am