Ո՞րն է ավելի օգտակար առողջության համար՝ ցնցո՞ւղը, թե՞ վաննան։ Թերապեւտ Վերա Սուխովան «Доктор Питер»-ին պատմել է այն մասին, թե որն է վաննայի եւ ցնցուղի տարբերությունը եւ ինչու է ջրային պրոցեդուրաներից հետո ավելի լավ մեկ բաժակ ջուր խմելը։
Բժշկի խոսքով՝ ցնցուղի եւ վաննայի միջեւ իսկապես տարբերություն կա՝ առողջության վրա ազդեցության իմաստով.
- Ցնցուղը ոչ բարձր ջերմաստիճանով ջրի կարճաժամկետ ազդեցությունն է։
- Վաննան, այնուամենայնիվ, ենթադրում է ավելի բարձր ջերմաստիճաններ, որոնք ավելի շատ են թուլացնում նյարդային համակարգը, օգնում են քնել, ազատվել ցավից, մաքրում են մաշկը, լավ են ազդում օրգանիզմի վրա մրսածության դեպքում, ուժեղացնում են մետաբոլիզմը, նպաստում քաշի նվազմանը։
Ի դեպ, չարժե չարաշահել վաննաներ ընդունելը։ Դրանք իսկապես օգնում են մաքրել մաշկը, բայց տաք վաննաների հաճախակի ընդունումը մաքրում է պաշտպանական շերտը, եւ մաշկը կորցնում է իր «պատնեշիչ» հատկությունները, դառնում է անպաշտպան բազմաթիվ մանրէներից եւ սկսում է ավելի արագ ծերանալ։
Ուստի, նշել է բժիշկը, ամենօրյա օգտագործման համար ավելի հարմար է ցնցուղ ընդունելը. հիգիենիկ պրոցեդուրայի համար ավելի հարմար է ցնցուղ ընդունելը, ինչ վերաբերում է վաննային, ապա այն պետք է ընդունել օրական երկու անգամից ոչ ավելի։
Կարեւոր է իմանալ, որ տաք վաննաները խորհուրդ չեն տրվում հետեւյալ ախտորոշումներն ունեցող մարդկանց.
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ;
- Թրոմբոֆլեբիտ;
- Հղիություն՝ երկրորդ եռամսյակից;
- Շաքարային դիաբետ;
- Արգանդի միոմա;
- Ձվարանի կիստա։