Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրվելու դիմումը կարող է ներկայացվել նախնական ցուցակները հրապարակելուց հետո:
Նշվածը հիմնավորվում է նրանով, որ քանի դեռ չեն կազմավորվել ընտրական տեղամասերը և դրանից հետո ընտրողների ցուցակները, դիմումը դառնում է առարկայազուրկ:
Այսինքն, առանց ընտրողների ցուցակների առկայության հնարավոր չէ անձին ընդգրկել ըստ գտնվելու վայրի գոյություն չունեցող ընտրողների ցուցակում: Առավել ևս, տեղեկանքի տրամադրման համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է 3-օրյա ժամկետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: