Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի մեծածախ գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ գերազանցելով 1000 եվրոն մեկ մեգավատ ժամի դիմաց, ինչը 1000%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, գրում է Figaro թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համար երկրում էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 85 եվրո մեկ մեգավատ ժամի համար, նշում է թերթը։
Հաղորդվում է, որ նման թանկացման հետևում մի քանի պատճառ է կանգնած՝ ուկրաինական հակամարտության պատճառով Եվրոպա ռուսական գազի մատակարարումների սահմանափակումները, ինչպես նաև կոռոզիայի պատճառով Ֆրանսիայում մի քանի միջուկային ռեակտորների աշխատանքը։ EDF-ի 56 միջուկային ռեակտորներից ներկայում գործում են միայն 24-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ էլեկտրաէներգիայի միջին գինը առաջիկա օրվա համար, այսինքն՝ օգոստոսի 26-ին, ԵՄ մի շարք երկրներում հատել է 700 եվրոյի սահմանագիծը՝ մեկ մեգավատ ժամի դիմաց։