Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը 1 միլիոն 356 հազար 368 մարդ է կազմել։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար այդ ցուցանիշը կազմել է 771 992 մարդ։ Դա վկայում է այն մասին, որ 2022-ին ուղեւորահոսքն աճել է 584 376 մարդով կամ 75 տոկոսով։
Փոփոխությունները, հավանաբար, կապված են Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ՌԴ-ից ժամանող քաղաքացիների կտրուկ աճի հետ։
Սակայն հատկանշական է, որ նույնիսկ այս պայմաններում ուղեւորահոսքը 2021 թ. երկրորդ կիսամյակի համեմատ (1 մլն 609 հազար 688 մարդ) նվազել է 253 320 մարդով կամ 15 տոկոսով։