Հաջողակ կնոջ 8 ոսկե կանոն
Advertisement 1000 x 90

Հաջողակ կնոջ 8 ոսկե կանոն

Թարմացրեք ձեր զգեստապահարանը: Կինը միշտ էլ կին է մնում, ու մարմինը անթերի ցույց տվող նոր հագուստը կարող է բարձրացնել նրա տրամադրությունը՝ ընդ որում ոչ մեկ օրով: Եվ վերջապես, բարի եղե՛ք, կարգուկանոն հաստատե՛ք ձեր զգեստապահարանում՝ դեն նետե՛ք բոլոր հին շորերը:

Ձեր կարեւորությունը չափից շատ մի ցուցադրեք: Ներքին ինքնավստահությունը բարձրագոչ դրսեւորումների կարիք չունի:

Լավատե՛ս եղեք: Մի վերածվեք նվնվացող ու անընդհատ դժգոհող արարածի: Դա չափազանց հոգնեցուցիչ է ու շատ հոգեկան եռանդ ու ուժեր է խլում: Քիչ դժգոհեք նաեւ ինքներդ ձեզնից ու ավելի շատ գովեք ձեզ: Ի մի բերեք ու հպարտացեք ձեր հաջողություններով, իսկ եթե մոռանում եք՝ գրի առեք դրանք:

Բավական է համեմատվեք ուրիշների հետ: Համեմատություններ արեք միայն ձեր ներկա ու անցյալ հատկանիշների միջեւ:

Ձեր թերությունների մասին մի՛ շատախոսեք:

Երբեք մի՛ արդարացեք: Եթե նման անհրաժեշտություն է առաջացել, հանգիստ ու վստահ ձայնով բացատրեք, թե ինչու է այդպես ստացվել, ընդ որում բացատրեք միայն մեկ անգամ:

Եթե ինչ-որ բան չի ստացվում՝ դուք փորձ եք ձեռք բերում: Իսկ դա շատ բան արժե:

Կարեւորը՝ գործի անցեք: Վճռակա՛ն եղեք, մի՛ մտածեք, թե ինչ տպավորություն կթողնեք:

news.am