ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ստուգել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և նրա ընտանիքի անդամների` «Ազովի» գումարտակից ստացված սպառնալիքների փաստերը, հայտնում է РИА Новости-ն։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ընթացակարգային ստուգում անցկացնել RT-ի գլխավոր խմբագրի կողմից ստացված սպառնալիքների փաստի առնչությամբ», – հայտնում է գործակալությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել ուկրաինական «Ազով» գումարտակի կողմից Մարգարիտա Սիմոնյանի և նրա ընտանիքի նկատմամբ բռնության տարբեր մեթոդներով սպառնալիքների և հաշվեհարդարի մասին։
Մարգարիտա Սիմոնյանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ անում է այն, ինչ համարում է ազնիվ, անհրաժեշտ ու տեղին։
«Դատելով սպառնալիքների ոճից՝ այնտեղ նստած են կա՛մ մոլագարներ, կա՛մ մարված դեռահասներ: Մեկը, ի դեպ, չի բացառում մյուսin։ Ինչպե՞ս պետք է արձագանքեմ նրանց»,- ասել է նա: