Մեծ Բրիտանիայից մի տղամարդ իր սոցիալական ցանցում ասել է, որ ունի 16 անուն: Դա նրա մոր մտահղացումն է եղել, ով իր որդուն անվանել է 1989 թվականի «Արսենալի» ողջ թիմի պատվին: Երիտասարդի ամբողջական անունը հնչում է բոլոր խաղացողների անունների ցանկի նման. Քևին Ջորջ Գրեհեմ Ջոն Լի Նայջել Մայքլ Ստեֆան Թոնի Դեյվիդ Փոլ Ալան Բրեյն Մարտին Փերի Սմիթեր:
Օգտատերերը տարակուսանք են հայտնել այդքան երկար անվանման կապակցությամբ և հայտարարել, որ իրենք երբեք նման բան չեն անի իրենց երեխաների հետ։
«Ես գրազ եմ գալիս, որ նրա անձնագրի դիմումը մղձավանջ է»: – մեջբերում է The Sun-ի բաժանորդներից մեկը։