Օգոստոսի 30-ի ռոմանտիկ հորոսկոպը
Advertisement 1000 x 90

Օգոստոսի 30-ի ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ: Գուցե նա այնպիսի մի քայլ անի, որը կստիպի ձեզ հիանալ նրանով կամ էլ դուք ձեր ընտրյալին նոր կողմից կտեսնեք։

ՑՈՒԼԵՐ

Ձեզ չի՞ թվում, որ չափազանց մեծ խառնաշփոթ է տիրում ձեր անձնական կյանքում: Գուցե այդ ամենի պատճառն այն է, որ դուք անտեսել եք իրավիճակը եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ կայացնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիների հետ հարաբերություններում դուք քմահաճություն կդրսեւորեք: Աստղերը զգուշացնում են, որ ամեն ինչ իր չափն ունի, եւ զուգընկերների համբերությունը անվերջ չէ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը հուշում են, որ այսօր Խեցգետինները մի հետաքրքիր ծանոթություն հաստատելու հնարավորություն կստանան, որը մեծ ռոմանտիկ պատենցիալ կունենա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք  ունակ եք իսկապես զգալ, թե ինչ է իրենից ներկայացնում հակասությունների միասնությունը: Նա, ում դուք համակրում եք, ընդունակ է ցուցադրել այն ամենը, ինչ սիրում եք, միայն թե ճիշտ հակառակը։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին թվում է, թե սիրելիի հետ հարաբերություններում պակասել է կիրքը եւ ամեն ինչ սովորության է վերածվել: Սակայն կյանքում էլ սովորական օրերն ավելի շատ են, քան տոները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքների լեզուն կարող է դառնալ նրանց թշնամին: Ավելի լավ է սիրելիին հիմար թվալ, քան հետագայում մեղադրել ինքներդ ձեզ անզուսպ լինելու մեջ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրո հարցում Կարիճներին չէր խանգարի զիջող եւ դիվանագետ լինել։ Հակառակ պարահայում՝ վեճեր կարող են ծագել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին մտորել, թե ինչի են նրանք պատրաստ հանուն իրենց սիրելիների: Արդյոք հանուն իրենց սիրելիների նրանք գործարքներ չե՞ն կնքում իրենց խղճի կամ հպարտության հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Անձնական կյանքում փոփոխություններ են հասունացել, որոնք այսօր կհիշեցնեն իրենց մասին: Այծեղջյուրների կյանքը այնպես կփոխվի, ինչպես նրանք նույնիսկ չէին էլ  պատկերացնում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ եւ ձեր սիրելիին բարդ զրույց է սպասվում: Եվ Ջրհոսները, եւ նրանց ընտրյալները շատ փաստարկներ ունեն, որոնցով պատրաստվում են միմյանց մեղարդել։

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները եւ նրանց ընտրյալները, բացի սիրուց, զրուցելու այլ թեմաներ կունենան: Այսօր նրանք շփման եզրեր կգտնեն նույնիսկ որոշ գործնական հարցերում եւ, հնարավոր է, համատեղ նախագիծ մշակեն:

style.news.am