Ավելորդ քաշով մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ցիտրուս ուտել: Իհարկե նրանց հազիվ թե հաջողվի միայն ցիտրուսների միջոցով նիհարել, սակայն այդ մրգերը, São Paulo State University-ի (Բրազիլիա) գիտնականների պնդմամբ, նվազեցնում են ճարպակալման բացասական հետևանքներն առողջության համար, ինչպես նաև նվազեցնում են սրտի, լյարդի և շաքարախտի հիվանդությունների զարգացման ռիսկը:
Գիտնականների խոսքով, ցիտրուսներում թթվային բջջային սթրեսի ինտենսիվությունը նվազեցնող բաղադրիչներ են պարունակվում, այդ սթրեսն անմիջականորեն կապված է մարմնում ճարպի ավելցուկի հետ. ճարպային բջիջները բջիջները վնասող թթվածնի շատ ռեակտիվ ձևեր են մշակում: Թթվային գործընթացը բորբոքման հետ միասին մեծացնում է սրտի, լյարդի և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը:
Գիտնականները ցիտրուսայիններից միացությունները (հեսպերիդին, էրիոցիտրին, էրիոդիկտիոլ) փորձարկել են 50 կրծողից կազմված խմբի վրա, որոնց կերակրել են ճարպոտ սննդով: Պարզվել է, որ ցիտրուսային նյութերն օրգանիզմն ավելի կայուն են դարձնում «ճարպային սննդակարգի» վնասակար ազդեցության հանդեպ:
Գիտնականները կարծում են, որ ցիտրուսայինների միացությունները շատ օգտակար կլինեն նաև նորմալ քաշով մարդկանց համար, որոնք հաճախ են ճարպոտ մթերքներ օգտագործում: