Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը, կախվածություն առաջացնող թմրանյութեր գնելու համար ինքնությունը կեղծող 19 փաստաթուղթ է օգտագործել, հայտնում է New York Post-ը`հղում տալով TMZ Investigates. Who Really Killed Michael Jackson նոր վավերագրական ֆիլմին:
«Մայքլը մեծապես պատասխանատու է իր մահվան համար, սակայն բժշկական համայնքը, անշուշտ, մեծ օգնություն է ցուցաբերել նրան», – ասվում է Ջեքսոնի պլաստիկ վիրաբույժ Հարի Գլասմանի տարածած հայտարարության մեջ:
Ֆիլմում նշվում է, որ, հակառակ նրան, որ Մայքլ Ջեքսոնի մահվան համար մեղադրվում էր բժիշկ Ջեքսոն Կոնրադ Մյուրեյին, ով պարբերաբար նրան պրոպոֆոլ էր տալիս, ամեն ինչ շատ ավելի բարդ էր:
«Բժիշկ Մյուրեյը Ջեքսոնի անկողնու մոտ էր նրա պահին», – ասել է Լոս Անջելեսի ոստիկանության հետախույզ Օռլանդո Մարտինեսը եւ հավելել, որ Ջեքսոնը երկար տարիներ գիտակցված դեպի մահն է գնացել,այդ թվում`բժիշկների թողտվության պատճառով, որոնց նա դիմել էր: