«Բայց կվաճառվի՞». Կառավարությունը 654 ավտոմեքենա կհանի աճուրդի. մի մասը մետաղի ջարդոն է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բայց կվաճառվի՞». Կառավարությունը 654 ավտոմեքենա կհանի աճուրդի. մի մասը մետաղի ջարդոն է

Պետական կառավարման մարմիններում կուտակված չշահագործվող 654 ավտոմեքենա առաջիկայում կհանվի աճուրդի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

«Նախնական, ենթադրվում է, որ մոտ 200 մլն դրամ կարող է դրա արդյունքում բյուջե մտնել»,– ասաց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ավտոմեքենաներն այն վիճակում են, որ կվաճառվեն, ինչին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն արձագանքեց. «Համոզված եմ, որ կվաճառվեն, թե ինչ գնով, դա է հարցը: Գինն աճուրդային եղանակով հնարավոր կլինի այնքան իջեցնել, որ նույնիսկ այն մեքենաները, որոնք փաստացի մետաղի ջարդոն են, հնարավոր լինի օտարել»,– ասաց նա։

Ավետիսյանը հայտնեց նաև, որ օտարվող մեքենաների մեջ կան ուղղակի վերանորոգման կարիք ունեցող մեքենաներ, որոնք հետո հնարավոր է շահագործել։ Բայց պետությունը դրանք պահպանելու համար մեծ ծախսեր է կատարում, ուստի և նպատակահարմար չէ դրանք պետության հաշվեկշռում պահելը։

 



Նման նյութեր