Ռեփեր Քանյե Ուեսթը ամերիկյան խոշորագույն հագուստ վաճառող ընկերությանը` GAP-ին, մեղադրել է իր դիզայնները կրկնօրինակելու եւ իրեն կարեւոր գործնական հանդիպումների չկանչելու համար: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
«GAP-ը առանց ինձ իմ մասին հանդիպում է ունեցել», – նշել է Ուեսթը:
Հաջորդ օրը նա հրապարակել է նամակագրություն, որոմ ընկերությանը մեղադրում է Yeezy GAP Engineered by Balenciaga դիզայնը ընկերության սովորական շապիկների վրա պատճենելու համար:
Քանյեի խոսքով՝ ընկերությունը չեղարկել է նաեւ իր երեխաների հետ Ճապոնիայում կայանալիք ֆոտոշարքը՝ «առանց իր իմացության»։
Ռեփերը նշել է, որ ապրանքանիշի գլխավոր տնօրենի հետ համագործակցության արդյունքում վաճառել է սեւ հուդիներ`ընդհանուր 14 միլիոն դոլար արժողությամբ:
Ավելի վաղ Քանյեն պատասխանել էր Balenciaga եւ Gap ապրանքանիշերի հետ համագործակցությամբ ստացված պայուսակները վաճառելու որոշման վերաբերյալ քննադատություններին՝ ընդգծելով, որ ինքը նորարար է եւ իր գաղափարների համար չպետք է ներողություն խնդրի: