Առաջ կոպիտ էի, հիմա մի քիչ փոխվել եմ. Սիլվի Բարկովան՝ ծննդյան օրվա մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Առաջ կոպիտ էի, հիմա մի քիչ փոխվել եմ. Սիլվի Բարկովան՝ ծննդյան օրվա մասին. life.panorama.am

Երեկ՝ հունվարի 31-ին, դերասանուհի Սիլվի Բարկովան նշում էր ծննդյան օրը:

Հեռուստասերիալներից ու «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհին Life.panorama.am-ին պատմել է ծննդյան օրվա առանձնահատկությունների մասին ու տրամադրել տոնական օրվա լուսանկարները:

Ժպտադեմ դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ չափից ավել է սիրում ծննդյան օրը և դա կապված է հենց ամսաթվի հետ.

«Շատ եմ սիրում ծննդյանս օրը, և զարամանալին այն է, որ պատճառը հենց հունվարի 31-ի մեջ է: Ես հունվարն ամիսն եմ շատ սիրում և կոնկրետ այդ ամսվա հենց այդ օրը: Եթե ուրիշ օր ծնված լինեի, չգիտեմ այս չափ կսիրեի արդյոք ծննդյանս օրը, թե ոչ»,- պատմեց Սիլվին:

Դերասանուհին տարիքը նշել չի սիրում, ծննդյան օրերին էլ«նոր» տարիքից և մեծանալուց չի վախենում.

«Տարիքի մասին բացարձակապես չեմ մտածում: Մարդ կա 20 տարեկան է, բայց 30-ի տեսք ունի և հակառակը: Ես ինչքան էլ մեծանամ, միևնույն է, գիտեմ, որ իմ իրական տարիքից շատ ավելի փոքր եմ երևալու, ու քանի որ տարիներն իմ դեմ անզոր են լինելու, ես մեծանալուց չեմ վախենում»,- ժպիտով նշեց նա:

Մեր հարցին, թե տարիների ընթացքում ինչն է Սիլվիի մեջ փոխվել, ով էր նա առաջ, և ով հիմա, անկեղծորեն պատասխանեց.

«Առաջ ես բացարձակ շփվող մարդ չէի, կոպիտ էի, հիմա այդ առումով մի քիչ փոխվել եմ»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր