Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքի տարբեր հատվածներում դրված կանգնակների հեռացման գործընթացը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքի տարբեր հատվածներում դրված կանգնակների հեռացման գործընթացը

Ավտոկայանատեղիներում մեքենաների կայանումն արգելող արկղեր, փայտե և երկաթե շինվածքներ. Երևանի քաղաքապետարանը հասարակական կարգի պահպանության ծառայության միջոցով շարունակում է ստուգայցերը՝ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում կայանատեղիներում դրված կանգնակները հեռացնելու համար:

Քաղաքապետարանից հայտնում են, որ տնտեսվարողների անօրինական գործունեության հետևանքով հաճախ խաթարվում է քաղաքի երթևեկությունը: Հայտնաբերվող կանգնակները տեղում դուրս են բերվում:

Խնդրի լուծման նպատակով շրջայցերը լինելու են շարունակական: