Բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Քաշուխը «Известия»-ին պատմել է, թե ինչպես կարելի է նվազագույնի հասցնել կլիմայականացման հետեւանքները վաղ աշնանը՝ եղանակի կտրուկ փոփոխության ֆոնին։
Նա նշել է, որ այժմ ամենադժվարը ծովից վերադարձած մարդկանց համար է։ Նրանք կրկնակի սթրես են ապրում՝ ֆիզիկական՝ ցրտից, և հոգեբանական՝ ուսումնական տարվա մեկնարկի կամ աշխատանքի վերադառնալու պատճառով։ Բժիշկը պարզաբանել է, որ քրոնիկական հիվանդություններ չունեցող մարդիկ կլիմայականացվում են մեկից երկու շաբաթում, և կան մի քանի կանոններ, որոնց պետք է հետևել։
Առաջին հերթին, ըստ բժշկի, կարևոր է չգերծանրաբեռնվել և քնել յոթից ութ ժամ։ Բացի այդ, պետք է տաք հագնվել, չչարաշահել սուրճը և ալկոհոլը։
Քաշուխը զգուշացրել է, որ ներկայումս հոգնածությունն ու թուլությունը կարող են լինել COVID-19-ի դրսևորումներ, և եթե վիճակը վատթարանում է, անհրաժեշտ է դիմել բժշկի և կորոնավիրուսի թեստ հանձնել։