Մարդու ձեռագիրը և հատկապես ստորագրությունը կարող են շատ բան պատմել նրա բնավորության մասին։ Ձեռագրաբանները կարծում են, որ ձեռագիրը ուղիղ կերպով արտացոլում է մարդու խառնվածքն ու բնավորությունը։
Tert.am Life-ը ներկայացնում է, թե ինչ ստորագրություններ ունեն հայ հայտնիները՝ Անահիտ Սիմոնյանը, Հովոն, Նազենի Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը, և ինչ են պատմում ստորագրությունները մարդկանց մասին՝ ըստ մասնագետների:
greatpicture.ru-ն գրում է, որ ձեռագիրը կարող է նաև խաբեությունը բացահայտելու գործիք դառնալ։ Մի կարծիք կա, որ սուտ ինֆորմացիան մարդն այլ կերպ է գրում, իսկ ճիշտն այլ։ Այնպես որ ուշադիր նայեք ձեր ստորագրությանը, իսկ մենք կբացահայտենք ձեր բնավորությունը։
- Ստորագրության չափսը․
Մեծ ստորագրություն ունեցողները գլոբալ կառուցողական մտածելակերպ ունեն։
Փոքր ստորագրություն ունեցողները կոնկրետ ու հստակ մտածելակերպ ունեն։
- Ստորագրության երկարությունը․
Երկար ստորագրություն ունեցողները կարողանում են խորությամբ ուսումնասիրել ցանկացած խնդիր, բծախնդիր չեն, հանգիստ են։
Կարճ ստորագրություն ունեցողները կարողանում են արագ ընկալել ինֆորմացիան և արագ ու ճիշտ որոշումներ կայացնել։
- Ստորագրության տեսակը․
Կլորավուն ստորագրություն ունեցողները հանգիստ, կայուն ու փափուկ մարդիկ են։
Անկյունային ստորագրություն ունեցողներն անհամբեր, անկանխատեսելի ու նյարդային են։
- Տառերի միջև հեռավորությունը․
Եթե հեռավորությունը շատ է, ապա մարդն առատաձեռն է։
Եթե հեռավորությունը քիչ է, ապա մարդը խնայող է։
- Ստորագրության մեջ տարբեր նշանների առկայություն․
Շրջանակ- խնդիրների վրա չափից շատ կենտրոնացող
Տարբեր պատկերներ- ստեղծագործ հոգի
Տարբեր մասնիկների միմյանց միացում – ամեն բան իրար կապելու ու աշխատանքը հեշտացնելու ձգտում։
- Ստորագրության թեքումը․
Աջ-ներդաշնակ ու հանգիստ
Ձախ- վառ արտահայտված անհատականություն
Ուղիղ թեքում-բարձր ինքնատիրապետում
Տարբեր կողմերի թեքում- գաղտնիություն, անազնվություն
«Պառկած տառեր» -լուրջ հոգեբանական խնդիրների առկայություն