Սիմոնյանը պատասխանել է համացանցում իր ատամների վերաբերյալ հեյթ տարածողներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիմոնյանը պատասխանել է համացանցում իր ատամների վերաբերյալ հեյթ տարածողներին

МИА «Россия сегодня»-ի եւ RT-ի հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է համացանցում հայտնված կադրում իր արտաքինի վերաբերյալ հեյթերների քննադատությանը։ Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են նրա Telegram-յան ալիքում։

Լրագրողուհին տեսանյութ է հրապարակել, որում երգում է։ «Առողջ մարդու արձակուրդը»,- հրապաակումը մակագրել է նա, որը հավաքել է ավելի քան 131 հազար դիտում։

Բաժանորդներից մեկը քննադատել է Սիմոնյանի արտաքինը․ «Ինչպիսի տհաճ ժպիտ։ Եվ այդ զուգարանային ատամները»: Հաղորդավարն իր հերթին արձագանքել է համացանցի օգտատիրոջ հայտարարությանը. «Հակառակ «հավաստի աղբյուրներից» ստացված տեղեկատվության՝ ես իմ ատամներն ունեմ։ Եթե ​​ուշադիր նայեք, կնկատեք, որ առջեւի երկուսը մի փոքր ավելի դեղին են, քան մյուսները, իսկ ներքեւի շարքն այնքան էլ հավասար չէ, այնպես որ մի վշտացեք», – գրել է նա։