Դալտոնիզմը կամ գունային անոմալիաները մարդու մոտ կարող են դրսեւորվել տեսողական նյարդի կամ ցանցաթաղանթի հիվանդությունների պատճառով, URA.RU-ին ասել է ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, «Բժիշկ Շիլովայի կլինիկայի» գլխավոր բժիշկ Տատյանա Շիլովան։
«Դալտոնիզմը սլենգային տերմին է: Տարբեր երկրներում այն գունային տեսողության տարբեր խանգարումներ է նշանակում: Բայց դա առաջին հերթին պայմանավորված է գունաանոմալիայով կամ որեւէ գույնի ընկալման բացակայությամբ: Այն կարող է ձեռքբերովի լինել։ Այն հատկապես արտահայտված է տեսողական նյարդի հիվանդությունների դեպքում՝ դրա թունավոր վնասման կամ նեւրիտների դեպքում։
Գունային ընկալումը տուժում է դիստրոֆիկ բնույթի ցանցաթաղանթի կենտրոնի պաթոլոգիայից կամ կապված է շաքարախտի կամ հիպերտոնիայի հետ: Ցանցաթաղանթի ցանկացած հիվանդություն, որտեղ կենտրոնական գոտու վնասում կա, կարող է գունային գամմայի փոփոխության հանգեցնել։ Այդ դեպքում մարդն ինքը կարող է դա նկատել։ Աչքերի միջեւ կարող է տարբերություն լինել»,- նշել է բժիշկը։
Մարդիկ, ովքեր ի ծնե ունեն այս անոմալիան, կարող են տեղյակ չլինեն իրենց խնդրի մասին, պարզաբանել է ակնաբույժը։ «Բնածին անոմալիաները գտնվում են X քրոմոսոմում: Ուստի մարդիկ, ովքեր համարվում են գունաանոմալներ են համարվում, հիմնականում տղամարդիկ են: Տղամարդկանց մինչեւ 10 տոկոսը տառապում է գունաանոմալիայով, կանանց դեպքում՝ ընդամենը կես տոկոսը։
Նրանցից շատերը չգիտեն, որ այդպիսի խնդիր ունեն։ Եթե ընտանիքում այդպիսի առանձնահատկություն եղել է, ապա իմաստ ունի դիմել ակնաբույժի եւ ստուգել գույնի ընկալումը։ Կա գունաանոմալիա եւ կա գույներից մեկի ամբողջական կորուստ։ Երկրորդ դեպքում մարդու համար ավելի դժվար է կողմնորոշվել, եւ կան մի շարք մասնագիտական սահմանափակումներ»,- ընդգծել է մասնագետը։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում դալտոնիզմը չի բուժվում, բայց երբեմն տեսողությունը հնարավոր է վերականգնել, եթե ստուգել նեւրիտը եւ հեռացնել այտուցը նյարդից։