Սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսն առաջին անգամ աշխարհահռչակ Մինելիին և Ուիլլի Ուիլյամին լսելու հնարավորություն ուներ։ Ամբողջ աշխարհում մեծ մասսայականություն ունեցող արտիտսները Երևանի սրտում՝ «Սպարտակ» մարզահամալիրում, իրենց համաշխարհային հիթերը հնչեցնելու հնարավորություն ունեցան։
Մինելլին և Ուիլի Ուիլյամը Երևանում ելույթ են ունեցել Coca-Cola Music Fest Armenia-ի շրջանակներում։ Միջազգային փառատոնն ամեն տարի տեղի է ունենում աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում այն անցկացվում էր առաջին անգամ։ Ըստ կազմակերպիչների՝ այն շարունակական բնույթ է կրելու, ավելին՝ մյուս տարի նախատեսում են փառատոնը մի քանի օր անկացնել։
Tert.am.life-ի հետ զրույցում Unity Production Armenia համահիմնադիր Ալեքսանդր Մհերյանը, ով միջոցառման կազմակերպիչներից է, ներկայացրեց, թե ինչով էր պայմանավորված հենց այս արտիստների ընտրությունը․
«Շատ մտավուխությունների ունեինք, քանի որ այս ձևաչափով և այս մասշտաբով փառատոն Երևանում դեռ չէր եղել։ Մենք այս ձևով փորձում ենք նաև քարոզել որակյալ երաժշտություն։ Բոլոր արտիստները երգել են կենդանի կատարմամբ։ Մինելիին էլ ըտրել ենք, քանի որ նա այս մեկ տարվա ընթացքում ամենաթրենդային երգչուհիներից մեկն է, իսկ ինչ վերաբերում Ուիլի Ուիլյամին, վերջինս շատ է հանդես գալիս փառատոններում։ Ինչ վերաբերում է հայ արտիստներին, ապա ընտրել ենք նրանց, ովքեր այսօր շատ մասսայական են, ինչպես նաև նոր դեմքերի, ովքեր ևս հիթերի կատարողներ են»։
Ավելի մանրամասն՝ tert.am