Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, պատասխանել է «Pink Floyd» լեգենդար խմբի հիմնադիր Ռոջեր Ուոթերսի՝ իրեն ուղղված բաց նամակին: Զելենսկայան թվիթերյան իր էջում պատասխանել է Ուոթերսի նամակին և նրան առաջարկել դիմել Պուտինին. «Եթե հանձնվենք, ապա մենք գոյություն չենք ունենա, եթե Ռուսաստանը հանձնվի՝ պատերազմը կավարտվի: Ռոջեր Ուոթերս, ավելի լավ է դիմեք ՌԴ նախագահին խաղաղության համար, ոչ թե Ուկրաինային»: