«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին բացատրել է, թե ինչու է ներկել մազերը: Արգենտինայի հավաքականի ավագը նաև պատմել է, որ որդին չի սիրում ֆուտբոլ:
«Մի չափազանց ծանր օր ես որոշեցի ներկել մազերս: Ինձ պետք էր սկսել նոր կյանք: Ես մտածեցի, որ պետք է փոխվել և ամեն ինչ սկսել նորից:
Ես որդուս չեմ ստիպում խաղալ ֆուտբոլ, գնդակ, քանի որ նա այնքան էլ չի սիրում ֆուտբոլը: Տեսնենք, գուցե ապագայում ինչ-որ բան կփոխվի: Եթե նա հրավեր ստանա «Բարսելոնայի» մանկական ճամբարից, ապա դա կլինի լավ սկիզբ»,- ասում է Մեսի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո Մեսին հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին, սակայն վերջերս Մեսին վերադարձավ հավաքական և հաղթական գոլ խփեց Ուրուգվայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում, հայտնում է Goal.com-ը: