ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:
ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց այս մրցաշարում: Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է: Պարտիայի 49-րդ քայլին ֆրանսիացին անձնատուր եղավ:
Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարը 4 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: