Նշվել են կորոնավիրուսի ամենավաղ ախտանշանները
Advertisement 1000 x 90

Նշվել են կորոնավիրուսի ամենավաղ ախտանշանները

Բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցևն ասել է, որ ներկայիս կորոնավիրուսի ալիքում ամենավաղ ախտանշաններն են քթի լցվածությունն ու կոկորդի ցավը։ Այս մասին հայտնում է URA.RU-ն։

«Կարևորն այն է, որ կորոնավիրուսի վաղ ախտանշաններն ընթանում են՝ ինչպես նազոֆարինգիտը։ Սկզբում ունենում ենք քթի լցվածություն, որին հաջորդում է հոսքը, կոկորդի ցավ, ողջ մարմնում ցավի զգացում։ Միայն դրանից հետո ամեն ինչ սկսում է իջնել մինչև կոկորդի ցավի մակարդակը: Հետո առաջանում է հազ՝ առանց խորխի»,- ասել է Զայցևը։

Նա նշել է, որ եթե անգամ ինտոքսիկացիայի պատճառով մարդը թուլություն է զգում, նա կարող է լավ տրամադրություն ունենալ, բայց չկարողանալ կատարել առօրյա գործերը, օրինակ՝ նորմալ աշխատել։

Ավելի վաղ հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ, բժիշկ Վլադիսլավ Ժեմչուգովն ասել էր, որ SARS-CoV-2 վիրուսը կարող է նոր «հյուրընկալող» գտնել բնության մեջ մինչև 2022 թվականի վերջ. այն կտարածվի կենդանիների վրա։