Մշտական հոգնածության վեց պատճառ
Advertisement 1000 x 90

Մշտական հոգնածության վեց պատճառ

Շատ մարդիկ, անկախ նրանից, թե ինչպես են քնել՝ լավ, թե վատ, իրենց հոգնած են զգում։

MailOnline-ը ներկայացրել է մի շարք պատճառներ, որոնք, գիտական տվյալների համաձայն, կարող են հոգնածություն առաջացնել։

Դուք խռմփացնող եք

Եթե խռմփացնում եք, այսինքն՝ ափնոե ունեք, կարող եք նկատել, որ օրվա ընթացքում ուժեղ հոգնածություն եք զգում, դժվար եք կենտրոնանում, կամ ցավում է ձեր գլուխը, երբ արթնանում եք։

Կոֆեինի ընդունման ժամանակը

Շատերը չգիտեն, որ կոֆեինը կարող է օրգանիզմում մնալ 10 ժամ։

Դա նշանակում է, որ երեկոյան ժամը 10-ին քնել նախատեսող մարդիկ պետք է կրճատեն կոֆեինի օգտագործումը մինչեւ ցերեկվա ժամը 12-ը, եթե ցանկանում են որքան հնարավոր է լավ քնել։

Ջրազրկումը

2019թ. իրականացված հետազոտությունում չինացի գիտնականներն ուսումնասիրել են ուժեղ ջրազրկման ազդեցությունն ուղեղի գործունեության եւ տրամադրության վրա։

Ուսումնասիրելով մասնակիցների տրամադրությունը ջրազրկվելուց առաջ եւ հետո՝ Պեկինի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ջրազրկված մարդիկ իրենց երկու անգամ ավելի հոգնած են զգացել։

Չախտորոշված դիաբետը

Էներգիայի ցածր մակարդակը կարող է կապված լինել նաեւ դիաբետի հետ։ Այս հիվանդությունն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը կորցնում է ընկալունակությունն ինսուլին հորմոնի հանդեպ, որը սովորաբար վերահսկում է շաքարի մակարդակն արյան մեջ։

Դիաբետը հոգնեցնում է մարդկանց, եւ դրա պատճառներից մեկն այն է, որ արյան մեջ շաքարի չափից բարձր կամ չափից ցածր մակարդակը խանգարում է քունը։

Բավականաչափ քանակությամբ կարմիր միս չեք ուտում

Քնկոտության պատճառ կարող է լինել կարմիր մսի, մուգ կանաչ բանջարեղենների կամ լոբազգիների անբավարար օգտագործումը։

Այս բոլոր մթերքները հարուստ են երկաթով՝ հեմոգլոբինի հիմնական բաղադրիչով, սպիտակուցով, որը մտնում է արյան կարմիր մարմինների կազմի մեջ, որը թթվածինը թոքերից հասցնում է մարմնի բոլոր մասերին։

Հիպոտիրեոզ (տիրեոիդ հորմոնների անբավարարություն)

Հոգնածություն կարող եք զգալ նաեւ տիրոքսին հորմոնի՝ տիրեոիդ հորմոնների հիմնական տեսակի ցածր մակարդակի պատճառով։

Այն ազդում է ամբողջ օրգանիզմի մետաբոլիզմի վրա, եւ դրա անբավարարությունը դանդաղեցնում է ձեր ուղեղի աշխատանքը։

Բժիշկները կարող են ստուգել հիպոտիրեոզի առկայությունը՝ արյան նմուշ վերցնելով, եւ բուժում նշանակել։

news.am