Իտալական Միլան քաղաքը ներկայացնող «Ինտեր» ֆուտբոլային ակումբը պաշտոնական ֆան-ակումբ ունի Հայաստանում:
Այս մասին գրում է Inter.it պաշտոնական կայքը: Իտալական ակումբի պաշտոնական կայքը փաստում է, որ ««Ինտերի» ընտանիքը մեծանում է, և հերթական ակումբը բացվել է Հայաստանում»:
Ակումբի նախագահ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ ակումբի անդամները մեծացել են «Ինտեր»-ի լեգենդար ֆուտբոլիստների խաղին հետևելով: