Քնի կորստի կումուլյատիվ հետեւանքները կարող են վնաս պատճառել առողջությանը։
Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել առավոտյան կամ օրվա կեսին, հակառակ դեպքում հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ։
Օրվա ընթացքում ջուր խմելն օգնում է խուսափել ջրազրկումից, սակայն այս առողջ սովորությունը կարող է վտանգավոր լինել ուշ գիշերը ջուր խմելու դեպքում:
Արդյունքը հաճախակի զուգարան գնալն է՝ քնի ցիկլի խախտումը, որի հետեւանքով օրգանիզմը սկսում է տառապել հորմոնալ երկարատեւ տատանումներից, որոնք վտանգավոր են սրտի համար եւ հղի են ճարպակալման ու 2-րդ տիպի շաքարախտի զարգացմամբ:
Այս խնդիրներն ավելի հաճախ ծագում են այն մարդկանց մոտ, որոնք գիշերը յոթ ժամից պակաս են քնում:
Սրտաբան Օլեգ Վարֆոլոմեեւը «МедикФорум» պորտալին հայտնել է, որ խորհուրդ է տրվում քնելուց 2-3 ժամ առաջ 300-500 մլ հեղուկ խմել։
Նա բացատրել է, որ երիկամների աշխատանքը գիշերը դանդաղում է, իսկ մեզը չի մշակվում այնքան արագ, որքան ցերեկը։ Միեւնույն ժամանակ, տարիքի հետ ծերացող երիկամներն այլեւս չեն կարողանում նույն կերպ խտացնել մեզը, ուստի միզապարկն ավելի արագ է լցվում նոսր մեզով եւ կարող է ավելի հաճախ առաջացնել քնի խանգարումներ: