Երբ մենք շնչում ենք, մեր թոքերը լցվում են թթվածնով, որը ներթափանցում է արյան կարմիր բջիջների մեջ՝ ամբողջ օրգանիզմով տեղափոխվելու համար: Մեր օրգանիզմի գործունեության համար թթվածնի մեծ քանակ է անհրաժեշտ, եւ առողջ մարդկանց մոտ թթվածնով հագեցվածությունը մշտապես առնվազն 95 տոկոս է կազմում:
Այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են ասթման կամ COVID-19-ը, օրգանիզմի համար դժվար է թոքերից թթվածնի կլանումը։ Սա հանգեցնում է նրան, որ թթվածնի հագեցվածությունը նվազում է մինչեւ 90 տոկոս կամ ավելի քիչ, ինչը վկայում է բժշկական օգնության անհրաժեշտության մասին:
Կլինիկայում բժիշկները թթվածնով հագեցվածությունը վերահսկում են պուլսօքսիմետրի օգնությամբ, դա կլիպս է, որը ամրացնում են մատի կամ ականջի ծայրին: Բայց թթվածնով հագեցվածության մոնիտորինգը տնային պայմաններում օրական մի քանի անգամ անելով կարող է օգնել պացիենտներին հետեւել, օրինակ, COVID-ի ախտանիշներին։
Վաշինգտոնում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հետազոտության ընթացքում ցույց են տվել, որ սմարթֆոններն ի վիճակի են որոշել արյունը թթվածնով հագեցվածության մինչեւ 70 տոկոս մակարդակը։ Սա ամենացածր նիշն է, որը պետք է չափեն պուլսօքսիմետրերը՝ համաձայն ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչության ուղեցույցների:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Digital Medicine ամսագրում։