Վրաստանի Քութայիսի քաղաքում բանկի վրա հարձակված զինված տղամարդը պատանդներին ազատ արձակելու դիմաց պահանջում է 2 ԱՄՆ մլն դոլար: Այդ մասին ենթադրյալ կողոպտիչը հայտարարել է տեսաուղերձում, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ պատանդներից երկուսն ազատ են արձակվել: