Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են նախորդ շաբաթավերջին այն բանից հետո, երբ հանրությունն իմացել է հիջաբը (իսլամում ընդունված ցանկացած հագուստ (գլխից մինչև ոտքեր), որը ծածկում է կնոջ մարմինը) ոչ պատշաճ կրելու համար կալանավորված աղջկա մահվան մասին:
22-ամյա Մահսա Ամինին ձերբակալվելուց հետո կորցրել է գիտակցությունը, իսկ 3 օր անց՝ մահացել:
Բողոքի ակցիաներ են անցկացվում Թավրիզում, Ռաշթում, Քերմանշահում, Թեհրանում և այլ քաղաքներում: Դրանց ընթացքում, ի նշան բողոքի, աղջիկներն այրում են իրենց չադրաները (գլխաշոր, որը կրում են մուսուլման կանայք-խմբ.):